Մայիսի 11-ին Ֆրանսիայի օրենսդրական հանձնաժողովը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Որոշումը կայացվել է Ժակ Շիրակի հարցապնդումից հետո: Նշենք, որ մայիսի 18-ին նախատեսվում էր այդ օրինագծի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում: «Մենք մտավախություն ունենք, որ որոշ պատգամավորներ կարող են զիջել Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական ճնշմանը»,-հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի նախագահը:





