AM
11 Մայիս 2006 - 10:24 AMT

Հայոց ցեղասպանություն. Թուրքիան քննարկում է Ֆրանսիայի հանդեպ
տնտեսական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը

Անկարայում խորհրդակցություններ կանցնեն արտերկրում հավատարմագրված բոլոր թուրք դեսպանների հետ, ինչպես դա կատարվեց Փարիզում եւ Օտտավայում հավատարմագրված դեսպանների` Օսման Կորոթուրքի եւ Այդեմիր Էրմանիի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը: Նրա խոսքերով, դեռեւս 2001 թվականին, երբ Ֆրանսիայի Սենատը ճանաչեց Հայոց ցեղապսնությունը, Թուրքիան ետ կանչեց Ֆրանսիայում իր դեսպանին, որը Փարիզ վերադարձավ վեց ամիս Անկարայում մնալուց հետո: Թուրքիայի նախագահ Ահմադ Նեջեթ Սեզերը պատրաստվում է նամակ հղել Ժակ Շիրակին: Միաժամանակ քննարկվում է Ֆրանսիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը : «Անկարայի քաղաքական շրջանակներում հուսով են, որ ֆրանսիական ընկերությունները, մասնավորապես, «Ռենոն», կընդդիմանան իրենց կառավարության որոշմանը»,-նշել է Թանը, հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը: