AM
11 Մայիս 2006 - 12:02 AMT

Մայիսի 12-ին խորհրդարանական լսումներ կկայանան Հարավային Կովկասի համար կայնության պակտի հարցի շուրջ

Մայիսի 12-ին Բրյուսելում խորհրդարանական լսումներ կկայանան Հարավային Կովկասի համար կայնության պակտի հարցի շուրջ, որը կազմակերպում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի(ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովը: Լսումները բաց են լինելու մամուլի համար: Լսումների ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվելու է Հարավարեւելյան Եվրոպայի կայունության պակտի նմանությամբ պակտի ստեղծման հեռանկարներին: Լսումներին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Եվրամիության, Համաշխարհային բանկի, Մեծ ությակի եւ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Լսումների ընթացքում կհնչի ռումինացի պատգամավոր Ադրիան Սեւերինի զեկույցը, հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: