AM
12 Մայիս 2006 - 10:05 AMT

Հայաստանն ու Նիգերիան զարգացնում են համագործակցությունը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի նորանշանակ դեսպան Իբրահիմ Գանյամա Աբուբաքարին (նստավայրը` Թեհրան), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նշելով, որ ներկայում Նիգերիայի հետ հարաբերությունները սահմանափակվում են միայն միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությամբ, նախագահը վստահություն է հայտնել, որ մեր երկրում Նիգերիայի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանն ու փոխգործակցության հնարավոր ուղղությունների հստակեցմանը: