AM
12 Մայիս 2006 - 10:11 AMT

Բրյուսելում քննարկում են «Հարավային Կովկասի կայունության պակտը»

Մայիսի 12-ին Բրյուսելում սկսվել է «Հարավային Կովկասի կայունության պակտի» քննարկումը: Քննարկումների ընթացքում զեկույցով հանդես կգա ռումինացի խորհրդարանական Ադրիան Սեվերինը, որը կներկայացնի կայունության ապահովման մոտեցումները: Քննարկումներից հետո հետագայում կմշակվի եւ կպատրաստվի զեկույց: Քննարկումները կազմակերպում է ԵԽԽՎ Քաղաքական կոմիտեն: Հայաստանից բացի քննարկումներին մասնակցում են նաեւ Ադրբեջանի, Վրաստանի, ԵՄ, «Մեծ ութնյակի» երկրների ներկայացուցիչները, հաղորդում է Պրայմ-նյուսը: