AM
12 Մայիս 2006 - 10:45 AMT

Հայոց ցեղասպանություն. Ֆրանսիացի պատգամավորների կարծիքները կիսվել են

Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակ Ժան Լուի Դեբրեն դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծին, որը նախատեսվում է քննարկել մայիսի 18-ին: «Պատմությունը չի կարելի գրել օրենքների միջոցով»,-նշել է նա: Պատգամավոր Ժան Մարկ Այրոն գտնում է, որ այդ օրինագծի ընդունումը կարող է դառնալ «քաոսի եւ տարաբնույթ խնդիրների աղբյուր»: Իր հերթին ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Հոլանդը հայտարարել է, որ քաղաքական գործիչներն իրավունք ունեն խոսելու պատմական հարցերի մասին եւ հավանություն տալու օրինագծին: Նա ընդգծել է, որ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է հանդիսանում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար»; Նշենք, որ օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 45 հազար եվրո տուգանք կամ մինչեւ 5 տարի ազատազրկում, հաղորդում է թուրքական «Զաման» թերթը: