Ստորջրյա «Կալմար» սարքից ստացվել է բեկորների տեսապատկեր, որոնք հավանաբար պատկանում են «Արմավիա» ընկերության կործանված Ա-320 ինքնաթիռին: Ինչպես հաղորդել է ԱԻՆ ներկայացուցիչը, դրանք գտնվում են այնտեղ, որտեղից ստացվել է ինքնագրիչների երկու ռադիոփարոսների ազդանշանը: Այժմ անհրաժեշտ է ստորջրյա ապարատ գտնել սեւ արկղերը բարձրացնելու համար: Փրկարարական գործողությունը վարում են ԱԻՆ մասնագետները ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ: Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթով ընթացող ինքնաթիռը կործանվել է Սեւ ծովում, Ադլերի օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 113 մարդ, այդ թվում 6 երեխա (որոնցից մեկը կրծքի երեխա) եւ անձնակազմի 8 անդամներ: Զոհվածներից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Ուկրաինայի, մեկը` Վրաստանի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ:





