AM
15 Մայիս 2006 - 12:31 AMT

Հրեական լոբբին կօգնի Ադրբեջանին չեղյալ հայտարարել 907-րդ ուղղումը

Հրեաների եվրա-ասիական խորհուրդը մտադիր է աջակցել 907-րդ ուղղման, ինչպես նաեւ Ջեքսոն-Վենիկի ուղղման կասեցմանը, որոնք ընդունվել են ԱՄՆ Սենատի կողմից Ադրբեջանի հանդեպ: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՀԵԱԽ ղեկավար Իոսիֆ Զիսելսը: «Մենք ցանկանում ենք ներգրավել Իսրայելն եւ հրեական լոբբին այդ ուղղումների կասեցման հարցում Ադրբեջանին օգնելու համար: Միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել մեր նպատակին»,-ընդգծել է նա: Նրա խոսքերով, ՀԵԱԽ-ի նախաձեռնությամբ ՎՈՒԱՄ-ին անդամակցող երկրները մայիսյան գագաթնաժողովի ընթացքում կդիմեն ԱՄՆ Կոնգրեսին` կոչ անելով վերացնել այդ կազմակերպության անդամ Ադրբեջանի եւ Մոլդովայի դեմ ուղղված բոլոր խտրական ուղղումները: Ի.Զիսելսն ընդգծել է նաեւ, որ հրեական լոբբին ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի միավորման գաղափարին Իրանի Հարավային Ադրբեջանի հետ եւ Հրեաների եվրա-ասիական խորհուրդը պատրաստ է աջակցել այդ մղումներին, հաղորդում է Day.az-ը: