Ադրբեջանի կառավարությունը ետ է վերցրել Վրաստանի դեսպանատնից Բաքվում նրան հատկացված շենքը: Պատճառը` վրացական կողմի թերացումն է իր պարտավորությունների կատարման հարցում, որը պետք է հողհատկացում աներ Թբիլիսիիում Ադրբեջանի դեսպանատան համար: Դեռեւս ընթացիկ տարվա սկզբին Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Գումբերիձեն հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ եւ նախազգուշացվել ստեղծված իրավիճակի մասին: Բայց, քանի որ այն մնաց անփոփոխ, դիվանագետից վերցրել են դեսպանատան բանալիները: 2000 թվականին երկու երկրների միջեւ պայմանագիր էր կնքվել, ըստ որի նրանք պետք է ապահովեին միմյանց դեսպանատան շենքերով պարիտետային հիմունքի վրա: Սակայն, եթե ադրբեջանական կողմը կատարեց իր պարտավորությունը եւ սեղմ ժամկետում շենք տրամադրեց Վրաստանի դեսպանատան համար, ապա Վրաստանի կառավարությունը անցած 6 տարիների ընթացքում չի ապահովել ադրբեջանական դիվանագիտական առաքելությունը պատշաճ տարածքով: Արդյունքում դեսպանատունը ստիպված է եղել շարունակել աշխատանքը վարձակալած շենքում: Ըստ իր անունը չհայտնած ադրբեջանցի դիվանագետի, արդյունքում Ադրբեջանի կառավարությունը ստիպված էր միակողմանի կարգով դադարեցնել պայմանագրի կատարումը եւ դիմել այս քայլին: Այժմ Ադրբեջանի կառավարությունը կամ Թբիլիսիում հողամաս ձեռք կբերի դեսպանատան համար, կամ պատրաստի շենք:





