Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա մասնակցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստարջանին զբաղվածության պատճառով: «Նախագահը չի կարողանա մասնակցել ՆԱՏՕ-ի ԽՎ նստարջանին խիտ գրաֆիկի պատճառով: Այդ օրերին տարածաշրջանում են գտնվելու Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բացի այդ, այդ շրջանը համընկնում է Հայաստանում տոնական օրերի հետ»,- Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: ՆԱՏՕ-ի ԽՎ ղեկավար Պյեր Լելուշը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրել էր մասնակցելու ՆԱՏՕ-ի ԽՎ պլենար նտաշրջանին, որն անցնելու է Փարիզում մայիսի 28-30-ը:





