AM
15 Մայիս 2006 - 15:54 AMT

Նիզամի Բահմանովին խստորեն քննադատել են Բաքվում

Նիզամի Բահմանովի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անունից արած հայտարարությունները խնդիրներ են առաջացնում հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանում Ղարաբաղի միջազգային հիմնադրամի» ներկայացուցչության ղեկավար Մեհման Իսմայլովը: Նրա խոսքերով, Ն.Բահմանովը լիազորված չէ խոսելու ադրբեջանական համայնքի անունից: «Այն կապակցությամբ, որ Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Բահմանովը չի ընտրվել այդ պաշտոնում, նրա ադրբեջանական համայնքի անունից արած հայտարարությունները խնդիրներ են առաջացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ընդգծել է Իսմայլովը, հաղորդում է ԱՊԱ-ն: