Եվրամիությունը կարող է հետաձգել Հարավային Կովկասի հետ «Գործողության ծրագրեր»-ի հաստատումը, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Չի բացառվում Հարավային Կովկասի երկրների հետ բանակցությունների նոր փուլի մշակման հնարավորությունը: «Բանակցությունների եւս մի փուլ է լինելու: Մենք պետք է տեսնենք, թե Հարավային Կովկասի երկրները ե՞րբ պատրաստ կլինեն դրան, ինչից հետո բանակցությունները կկայանան, եւ, հուսով եմ, մենք համաձայնության կգանք», – հայտարարել է ԵՄ հանձնակատարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





