AM
16 Մայիս 2006 - 11:21 AMT

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «կախված է ԵԱՀԿ ողջ տարածքում ժողովրդավարության ապահովումից

Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը հայտարարել է, որ Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի «սառեցված» հակամարտությունների խաղաղ կարգավորումը «կախված է ԵԱՀԿ ողջ տարածքում ժողովրդավարության ապահովումից: ԵՄ նախագահող Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է այդ մասին ԵԱՀԿ եռյակի գործող նախագահ Կերել դե Գուխտի գլխավորած պատվիրակույթան հետ ունեցած հանդիպման արդյունքում: «Ժողովրդավարության ամրապնդումը հիմնավոր նախանշան է հանդիսանում երկարաժամկետ խաղաղություն ստեղծելու համար»,- ընդգծել է Ուրսուլա Պլասնիկը, հաղոդում է Մեդիամաքսը: