AM
17 Մայիս 2006 - 10:19 AMT

ԱՄՆ. Ղարաբաղյան հակամարտության կողմերը ավելի քան երբեւէ մոտ են համաձայնության

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ « ղարաբաղյան հակամարտության կողմերը ավելի քան երբեւէ մոտ են համաձայնության ձեռքբերմանը»: Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն դիտարկում է առաջիկա մի քանի ամիսը որպես հնարավորությունների իրական պատուհան»: Մ.Բրայզան նշել է նաեւ, որ Հայստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է քաղաքական արիութուն ցուցաբերեն` վերացնելու վերջին տարաձայնությունները:

Պետդեպարտամենտի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի` Դեյվիդ Էփլթոնի կարծիքով, առաջընթացի արտահայտություններից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությանը, խնդրելով ծրագրեր մշակել խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու նպատակով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: