Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանի գույքով առաջին ավտոշարասյունը հատել է Հայաստանի սահմանը, լքելով վրացական տարածքը: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր հրամանտարի օգնական, գնդապետ Իգոր Կոնոշենկովը: «Սա նյութական միջոցներով 12 ավոտշարասյուններից առաջինն է, որոնք դուրս են բերվում Վրաստանի տարածքից Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայնի լրազինման համար: Շարասյունը կազմված է 10 ավոտմեքենաներից»,-ավելացրել է Կոնոշենկովը: Նրա խոսքերով, Բաթումից ավտոշարասյան տեղափոխման առնչությամբ ոչ մի խնդիր չի առաջացել: «Վրաստանի տարածքում շարասյունը ուղեկցում էին Վրաստանի քրեական եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ռուս զինծառայողները»,-պարզաբանել է գնդապետը: Ընդամենը Վրաստանից այս տարի նախատեսվում է դուրս բերել եւս 11 շարասյուն ավտոմոբիլային տեխնիկա եւ ծանր տեխնիկայով 20 շարասյուն: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Վրաստանի տարածքում տեղակայված Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման ռուսական ռազմակայնների եւ այլ ռազմական օբյեկտների ժամանակավոր գործունեության եւ դուրս բերման կարգի եւ ժամկետների մասին ռուս-վրացական համաձայնագիրը ստորագրվել էր 2006 թվականի մարտի 31-ին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:





