AM
19 Մայիս 2006 - 11:07 AMT

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարելի կապել փախստականներին վերադարձնելու խնդրի հետ

ԼՂՀ-ում խաղաղապահները տեղին կլինեին 1994 թվականին, եթե ՌԴ-ին հաջողվեր այնտեղ տեղակայել իր ուժերը, դա լավ կլիներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, «Աբխազիայի Գալիի շրջանում ջարդը կասեցրին հենց ռուս խաղաղապահները: Եթե նրանց տեղը լինեին այլ ուժեր, հայտնի չէ, թե ինչով ամեն ինչ կվերջանար»: Նա ասաց, որ կասկածում է, թե միջազգային խաղաղարարներրը կկարողանան գլուխ հանել փախստականների մեծ հոսքից: «Պատկերացնում եք, ինչ-որ ֆիննի կամ շվեդի վրա է գնում փախստականների մի հոսք: Կրակել չի կարելի, կանգնեցնել նա չի կարող…»,-ասել է նա:
Մարկեդոնովը նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարելի կապել փախստականների վերադարձի խնդրի հետ: «Պետք չէ շփոթել` դա հումանիտար խնդիր է: Նրանց ընդհանրապես չի կարելի այնտեղ վերադարձնել: Նրանց պետք է փոխհատուցում տրվի: Իսկ ընդհանրապես շրջանների ապաշրջափակման հարցը ամենածանրն է այս հակամարտության կարգավորման գործում: Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եւս մեկ փաստի վրա: Հայկական կողմը նույնպես խոսում է Ադրբեջանից հայ փախստականների մասին: Սակայն ձեւական եվրոպական իրավունքի տեսակետից հայ փախստականներ չկան: Նրանք մեկնել են Ադրբեջանից մինչ ռազմական գործողությունների սկիզբը եւ, ըստ եվրոպական իրավունքի, փախստական չեն համարվում: Այդ պատճառով էլ ես խոսում եմ փոխհատուցման մասին»,-ընդգծել է Ս.Մարկեդոնովը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ