ՄԱԿ-ի Տանջանքների դեմ կոմիտեն ԱՄՆ-ից պահանջել է փակել Գուանտանամո կայանի բանտերը եւ աշխարհի տարբեր երկրներում տեղակայված գաղտնի բանտերը: Այդ բանտերում պահվում են ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք, եւ նրանց նկատմամ, ինչպես գտնում են ՄԱԿ-ի կոմիտեում, տանաջանքներ են կիրառվում: Կոմիտեի կարծիքով, գաղտնի բերդերի առկայությունը, որոնցում անհնար է վերահսկել կալանավորների իրավունքների պահպանումը, հանդիսանում է Ժնեւի տանջանքների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտում:
ԱՄՆ ներկայացուցիչները կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել են, որ Գուանտանամոյի եւ ԱՄՆ տարածքից դուրս գտնվող այլ ամերիկյան բանտերում, որտեղ ահաբեկչության մեղադրանքով մարդիկ են պահվում, տանջանքները եզակի բնույթ են կրում: Կոմիտեի հայտարարությունները իրավական ուժ չունեն, սակայն դրանում ընդգրկված փորձագետները մեծ հեղինակություն ունեն աշխարով մեկ, հայտնում է Lenta.ru-ն:





