«Ես լավ տեղեկացված եմ այն մասին, որ հայկական գերեզմանատան պղծումը Նախիջեւանում շատ սուր զագցմունքներ է առաջացրել Հայաստանում»,- հայտարարաել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն: Նրա խոսքերով, եթե գոյություն ունեցող քաղաքական լարվածությունը ստանա նաեւ մշակութային երանգ, դա հսկայական բարդացնող գործոն կդառնա: «Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խորը ցավը հայտնեց այդ կապակցությամբ: Մենք մտադիր են լարված աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ` նման երեւույթների արմատները վերացնելու համար: Մենք բոլորս շատ մտահոգված ենք դրանով»,- ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, հայտնում է Մեդիամաքսը:





