AM
19 Մայիս 2006 - 16:32 AMT

Ա-320-ի «սեւ արկղերը» կարող են եւ չգտնվել

«Հավանականություն կա, որ Սեւ Ծովում կործանված հայկական ավիաընկերության Ա-320 ինքնաթիռի ինքնագրերեը կարող են չգտնվել»,- հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, այդպիսի վթարների ժամանակ կա հավանականաույթուն, որ «սեւ արկղերը» չգտնվեն: Լեւիտինը ճշտել է, որ այժմ հայտնի են ռադիոփարոսների գտնվելու վայրը, որոնք կարող են պոկված լինել ավիալայների ինքնագրերից ուժեղ հարվածի դեպքում:

ՌԴ տրանսպորտի նախարարը նշել է, որ ներկա դրությամբ խորջրյա սարքը հետազոտում է 20 մետրը 20-ի վրա մի հատված, որտեղից եւ ստացվել են ազդանշանները: «Փրկարարները ուշադրությամբ ուսումնասիրում են ինքնաթիռի բոլոր հատվածները, որ նրանց պատահում են»,- ճշտել է նախարարը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելիս, բարդ եղանակային պայմաններում, ափից 6 կմ հեռավորության վրա կործանվել է հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Սոչի չվերթը: Ինքնաթիռում գտնվում էին 105 ուղեվոր եւ անձնակազմի 8 անդամ, բոլորը մահացել են: