AM
20 Մայիս 2006 - 10:05 AMT

Հայաստանը ստորագրել է բոլոր հանգամանքներում մահապատիժը վերացնելու վերաբերյալ արձանագրությունը

Ստրասբուրգում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստորագրել է Մարդու իրավունքների կոնվենցիայի բոլոր հանգամանքներում մահապատիժը վերացնելու վերաբերյալ 13-րդ արձանագրությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում:Այցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքկանության գերատեսչության ղեկավարը հանդիպեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: