AM
20 Մայիս 2006 - 11:37 AMT

Հայոց ցեղասպանության քրեականացման օրինագիծը քննարկվելու է նոյեմբերին

«Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության քրեականացման օրինագծի քննարկման ձախողման հարցում գլխավոր դերը խաղաց խոսնակ Ժան-Լուի Դեբրեն, որը հետաձգեց քննարկումը ընթացակարգի պատճառներով»,- գրում է Zaman թերթը: Նախագահ Շիրակի մտերիմ ընկեր հանդիսացող խոսնակը ձգձգեց առաջին հարցի քննարկումը եւ երկրորդի համար ժամանակ չմնաց: Նիստից հետո Ժան-Լուի Դեբրեն ասեց. «Մենք չենք կարող գրել ոչ Ֆրանսիայի, ոչ էլ նրա այլ երկրների հետ հարաբերությունների պատմությունը», կրկնելով, որ նա դեմ է Հայոց ցեղասապնության քրեականացման օրինագծի ընդունմանը: Այնուամենայնիվ, սոցիալիստների` նախագծի հեղինակների ճնշման ներքո քննարկումը հետաձգվեց մինչեւ նոյեմբեր:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովչյանի կարծիքով, օրինագիծը կարող է եւ չընդունվել առաջին ընթերցմամբ: Այնուամենայնիվ, հայկական կազմակերպությունները կարծում են, որ այն կընդունվի: Թուրք վերլուծաբանները նշում են, որ քննարկումը հետաձգվել է Ֆրանսիայի առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պատճառով: