AM
22 Մայիս 2006 - 09:36 AMT

2006 թվականը բարենպաստ է առաջխաղացման համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

2006 թվականը առավել բարենպաստ է առաջխաղացման համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, քան նախորդ եւ առաջիկա տարիները: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, այն ծանրացած չէ նախընտրական քաղաքական արշավներով, որոնք կանցնե Հայաստանում եւ Ադրբեջանում 2007 եւ 2008 թվականներին: «Սակայն այս ամենը չի նշանակում, թե հնարավոր է կտրուկ բեկում: Ուղղակի պետք է առավելագույնս օգտագործել այս տարվա հնարավորությունները գոնե նախադրյալներ ստեղծելով ճեղքման համար, որին ավելի դյուրին կլինի հասնել 2009-2010 թթ.: Սկզբունքորեն, բոլոր դժվարություններով հանդերձ, խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլ ուղղակի անհրաժեշտ: Ես կասեի` պարտադրաբար անհրաժեշտ»,-նշել է ռուս դիվանագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ