Սեւ ծովի հատակից բարձրացվել է հայկական կործանված Ա-320-ի «սեւ արկղերից» մեկը, հաղորդել է որոնողական աշխատանքներին մասնակցող գիտական կենտրոնի ներկայացուցիչներից մեկը: Կործանված Ա-320 օդանավի ինքնագրիչներից մեկը հայտնաբերվել է եւ վեր հանվել: «Երկրորդ արկղի» որոնման աշխատանքները շարունակվում են»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





