AM
24 Մայիս 2006 - 08:51 AMT

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան

Այսօր ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մաննը եւ Բերնար Ֆասյեն: Միջնորդների այցը կմեկնարկի Բաքվից, մայիսի 25-ին համանախագահները կժամանեն Երեւան: Այցի հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորության քննարկումը: Միջնորդների հետ միասին տարածաշրջան կժամանեն Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը եւ Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս դ’Լաբուլեն: