ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, որը մեկնարկում է հունիսի 14-ին Բրյուսելում, Հայաստանը կներկայացնեն արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նա հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նիստում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման հարցերը:





