Ըստ ԱՄՆ Սենատի պաշտոնական հաղորդագրության` Սենատը քննարկելու է Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում դեսպան նշանակելու հարցը: Ռիչարդ Հոգլանդը ամերիկյան արտաքին գերատեսչության բարձրագույն դիվանագիտական դասի ներկայացուցիչ է: Ներկայումս նա ԱՄՆ դեսպանն է Տաջիկստանում, հաղորդում է «Երկիր» թերթը:





