Մայիսի 27-ին, ժամը 21:30-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Նոյեմբերյանում տեղակայված զորամասի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կաղմից արձակված կրակի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է 1985թ. ծնված ժամկետային զինծառայող ավագ Լեւոն Հմայակի Ադամյանը:





