Շուտով Բաթումում կբացվի Հայաստանի հյուպատոսությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը Աջարիայի կառավարության ներկայացուցիչ Լեւան Վարշալոմիձեի հետ հանդիպումից հետո: Դեսպանի խոսքերով, հյուպատոսության բացումը կնպաստի Վրաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության զարգացմանը զբոսաշրջության ոլորտում: Հրաչ Սիլվանյանը չբացառեց նաեւ, որ առաջիկայում Հայաստանը կարող է մեծ ներդրումներ անել Աջարիայում, մասնավորապես, կաթնամթերքի արտադրության եւ հասարակական սննդի օբյեկտների կառուցման ոլորտներում, հաղորդում է GHN:





