AM
29 Մայիս 2006 - 13:47 AMT

Նիդերլանդներում կարող է օրենք ընդունվել ցեղասպանության ժխտման դեմ

Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնեական միության խմբակցության անդամ Տինեկե Հույզինգան հունիսի 1-ին մամլո ասուլիսի ժամանակ կներկայացնի օրինագիծ, որով ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունների ժխտումը հանցագործություն կհամարվի: Որպես նման հանցագործության օրինակ հավելվածում, մասնավորապես, բերվում է Հայոց ցեղասպանության օրինակը: Մամլո ասուլիսին կմասնակցեն Նիդերլանդներում գործող «Ապրիլի 24» հայկական կազմակերպությունների դաշնության, ինչպես նաեւ հրեական եւ հոլանդական կազմակերպությունների ներկայացուցիչները, հաղորդում է «Երկիր» թերթը: