AM
29 Մայիս 2006 - 15:23 AMT

Սալոնիկում բացվել է Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հուշարձանը

Հունական Սալոնիկ քաղաքում բացվել է թուրքերի կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Սա երկրորդ նմանատիպ հուշարձանն է Սալոնիկում, առաջինը բացվել էր մայիսի սկզբին Այա Սոֆիա հրապարակում: Հունաստանի խորհրդարանի` 1994 թ. ընդունած որոշմամբ մայիսի 19-ը հռչակվել էր Պոնտոսի ցեղասպանության ոգեկոչման օր: