Եվրամիության արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպմանը Վիենայում նրանք համաձայնություն են տվել Թուրքիայի հետ բանակցություններ սկսել` վերջինիս ԵՄ մտնելու կապակցությամբ: Այդ մասին համաձայնության էին հասել մեկ օր ավելի շուր Լյուքսեմբուրգի սամմիթի ժամանակ: ԵՄ-ն պատրաստվում է սկսել բանակցությունները կրթության ու գիտության հարցերից: Թուրքիայի ԱԳն-ում առկա աղբյուրն ընդգծել է, որ 25 նախարարների որոշումը Թուրքիայի բարեփոխողների դերը ուժեղացնելու նպատակ է հետապնդում, որոնք դրական են գնահատել երկրի բարեփոխումները ԵՄ մտնելու ճանապարհին: Թուրքիայում նաեւ գտնում են, որ Ավստրիան համաձայնություն է տվել բանակցությունները սկսելու կապակցությամբ, որպեսզի նրան չմեղադրեն, որ նա դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Նշենք, որ Եվրամիությունում Ավստրիայի նախագահությունը ավարտվում է հունիսի վերջում, հայտնում է The New Anatolian-ը:





