AM
31 Մայիս 2006 - 09:01 AMT

Ս.Իվանով. Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծման օգտին

Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծման օգտին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը Բաքվում: «Մենք հանդես ենք գալիս խնդրի խաղաղ, քաղաքական լուծման օգտին: Ռուսաստանը, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահն »,-ասել է Ս.Իվանովը մամլո ասուլիսի ժամանակ ԱՊՀ երկրների Նախարարների խորհրդի նիստի ավարտին: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը, «որի շրջանակներում բավականին կանոնավոր կերպով շփումներ են կատարվում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ, խնդրի լուծման ճիշտ ճանապարհն է»: «Դրսից ներմուծված կարգավորման ցանկացած ձեւաչափ ոչ միայն հակաարդյունավետ է, այլ նաեւ վտանգավոր»,-հայտարարել է Ս.Իվանովը, հաղորդում է Ինտերֆաքսը: