AM
31 Մայիս 2006 - 09:20 AMT

Թուրքական զբոսաշրջային գործակալության գովազդային հոլովակները վիրավորում են քրիստոնյաների զգացմունքները

Թուրքական զբոսաշրջային գործակալությունները զբոսաշրջիկներին իրենց երկիր են հրավիրում տեսահոլովակով, որը վիրավորական է ողջ քրիստոնյա աշխարհի համար: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, քրիստոնեական մշակույթի հուշարձաններն այդ հոլովակներում ներկայացված են որպես ջրասուզված քաղաքներ, որտեղ լողում են ջրահարսերը, իսկ Հիսուս Քրիստոսի դեմքին դերվիշները ծիսական պար են կատարում: Սանքտ Պետերբուրգում ներկայումս հայ ակտիվիստների մի խումբ դատավարություն է սկսել Թուրքիայի զբոսաշրջային գործակալություններից մեկի դեմ, որն այդ տեսահոլովոկները եթեր է թողնում: Վերջերս եվրոպական թերթերում Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների կապակցությամբ բորբոքված սկանդալի ֆոնի վրա, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժեր Թուրքիայում ցանկանում են կրկին արհեստականորեն միջկրոնական սկանդալ սարքել: