AM
31 Մայիս 2006 - 15:04 AMT

Թուրքիայի հետ հարաբերություններում Մոսկվան պետք է լուծի հայկական հարցը

90-ական թվականներից սկսած, Թուրքիայում Անդրկովկասում արտաքին քաղաքականության հեղափոխական վերաիմաստավորում տեղի ունեցավ, ինչի արդյունքում այդ երկիրը այլեւս վերջացրեց իր ծրագրերը կառուցել ի հակակշիռ ռուսական քաղաքականությանը: Այդ մասին հայտարարել է ՄՄՀՊԻ-ի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վլադիմիր Դեգոյեւը: Նրա խոսքերով, Թուրքիան կփորձի ձուկ բռնել պղտոր ջրում եւ իր հարցերը լուծել այս կամ այն ուժի շնորհիվ:

Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովի այցը Անկարա Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնի վրա, Դեգոյեւը նշել է, որ ներկա իրավիճակում, Թուրքիան նույնքան հետաքրքրված է Ռուսասատնով, որքան Ռուսաստանը Թուրքիայով:

«Թուրքիայի տարածաշրջանային ակտիվության պատճառ կարող էր դառնալ նաեւ ԱՄՆ դիրքորոշումը: Թուրքիայի փորձերը Հարավային Կովկասում ազատ քաղաքականություն վարել հարմար չէին Վաշինգթոնին, եւ թուրքական գործոնի նվազման հարցում որոշակի դեր կարող էր խաղալ նաեւ ԱՄՆ-ն: Արդյունքում, Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերի արանքում, փորձելով, միեւնույն ժամանակ առավել դիվիդենտ շահել տվյալ իրավիճակից»,- նկատել է Դեգոյեւը:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թուրքիային համարում է գլխավոր խաղացողը սեւծովյան տարածաշրջանում, «ինչը Ռուսաստանին թելադրում է այդ երկրի հետ համագործակցության անհրաժեշտությունը»:

Նրա կարծիքով, «Մոսկվային պարզապես պետք է ջանալ լուծել հայկական հարցը: «Սակայն հենց այս հարցում Թուրքիան չափազանց կամակոր է: Կան տվյալներ, որ Թուրքիայում բնակվում է մոտ 40 հզ. հայ, որոնք բավական լավ ներգրավված են Թուրքիայի Հանրապետության տնտեսական ու քաղաքական շերտերում: Գուցե, պետք է նրանց հետ քննարկել տվյալ հարցերը, ծանոթանալ իրավիճակից դուրս գալու նրանց հայացքների հետ»,- առաջարկել է ՄՄՀՊԻ-ի պրոֆեսորը, հայտնում է Regnum-ը: