ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մաննը (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) կհանդիպեն Բուխարեստում հունիսի 3-4: Միջնորդների հանդիպումը կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման շեմին, որը տեղի կունենա հունիսի 5-ին Ռումինիայի մայրաքաղաքում կայանալիք Երկխոսության եւ համագործակցության Սեւծովյան համաժողովի շրջանակներում:





