AM
5 Հունիս 2006 - 16:04 AMT

ԼՂՀ Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության խորհրդարանին

Ստեփանակերտում կայացել է Սահամանդրական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստը, որի ընթացում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը: Նիստին ներկա էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, ով որոշում էր ընդունել հանրապետության խորհրդարանին ԼՂՀ Սահմանադրության նախագիծը ներկայացնելու վերաբերյալ: Նա նաեւ հանձնարարեց խմբին շարունակել աշխատանքը առաջարկների ուսումնասիրության ու քննարկման առումով: Նիստի ժամանակ Ա. Ղուկասյանը բարձր է գնահատել ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը` նշելով, որ կատարված աշխատանքը դրական արձագանքներ է ստացել փորձագետների կողմից, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո-ծառայությունը: