Հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Աթենքի արքեպիսկոպոս Քրիստոդուլոսն կարեւորել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը եւ քրիստոնյա հույների ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը Թուրքիայի կողմից: Այդ մասին նա հայտարարել է, ելույթ ունենալով Շվեյցարիայում` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում, հաղորդում է հունական եկեղեցու ներկայացուցչությունը Եվրամիությունում: Մեկնաբանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության եւ Հայոց ցեղասպանության հարցը, արքեպիսկոպոսը նշել է, որ «եթե ժամանակակից Թուրքիային չի կարելի պատասխանատվության կանչել անցյալի ահավոր փաստերի համար, ապա հենց իրենց թուրքերի համար այդ հանցագործությունների լրջության գիտակցումը պատվի հարց է»:





