AM
8 Հունիս 2006 - 13:58 AMT

Հրանտ Դինկը Թուրքիայի գլխավոր դատախազության կողմից անմեղ է ճանաչվել

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի գործողություններում չկան հանցանշաններ եւ նա պետք է անմեղ ճանաչվի: Գլխավոր դատախազությունը համակարծիք չէ դատարանի վճռին, որով Հրանտ Դինկը վեց ամիս ազատազրկման է դատապարտվել իր հոդվածում թուրքերի ինքնությունը, իբր, վիրավորելու մեղադրանքով: Գլխավոր դատախազությունը նշել է, թե ըստ Թուրքիայի Քրեական օրենսգրքի, ցանկացած քննադատական կարծիք, եթե այն չի պարունակում վիրավորանք, չպետք է պատժվի բանտարկությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: