Մինչեւ տարվա վերջ Եվրահանձնաժողովը կհրապարակի Հարավային Կովկասի երկրներում (Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան) գրանցված առաջընթացների վերաբերյալ առաջին զեկույցը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին հայտնել է ԵՄ հարեւանության քաղաքականության սեկտորային համակարգման միության ղեկավար Անդրեաս Խերդինան: Նրա խոսքերով, մինչեւ 2006 թվականի վերջ նաեւ կավարտվի հարեւանության քաղաքականության միջոցառումների V ծրագրի իրականացումը:





