AM
9 Հունիս 2006 - 11:55 AMT

Թուրքիայի ռազմակայանը եղել է հիմնական փոխաբեռնման կայանը ինքնաթիռ-բանտերի համար

Միացյալ Նահանգներն աստիճանաբար իրենց ստեղծած ընդհատակյա ցանց է ներհյուսել մարդկանց առեւանգումը, գաղտնի բանտերն ու բանտարկյալների միջպետական տեղափոխությունները` Եվրոպայի Խորհդի անդամ-երկրների մասնակցությամբ կամ հանդուրժողոկան վերաբերմունքի առակայությամբ: Այդ մասին հայտարարել են Եվրոպայի Խորհդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերով հանձնաժողովի անդամները: Զեկույցում նշվում է, որ ինքնաթիռ-բանտերի փոխբեռնման գլխավոր կայաններից մեկը եղել է ԱՄՆ ռազմաօդային կայանը Ինջիրլիկում (Թուրքիա):

Դիք Մարտիի (Շվեյցարիա) զեկույցի հիման վրա այսօր Փարիզում կայացած նիստի ժամանակ ընդունված բանաձեւում, Հանձնաժողովը նշում է, որ այդ ցանցի մեջ են ընկել հարյուրավոր մարդիկ. ընդ որում, դրանցից ոմանք պարզապես ենթադրվող ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ համակրանք ունենալու կասկածանքով: «Փաստաթղթերի եւ համընկնող վկայությունների հիման վրա ապացուցված է, որ եղել են գաղտնի կալանքներ եւ կալանավորների անօրինական տեղփոխումներ պետությունների միջեւ: Այդ դեպքերը մանրակրկիտ հետաքննության ու բոլոր նշված երկրների իշխանությունների օրենսդիր մարմինների շտապ ռեակցիայի կարիք ունեն», հայտարարել են հանձնախմբի անդամները: Հանձնաժողովը կոչ է արել Եվրոպայի Խորհդի անդամ երկրներին վերանայել ԱՄՆ-ի հետ կնքված երկկողմանի համաձայնագրերը, մասնավորապես նրանք, որոնք վերբերում են Եվրոպայում ԱՄՆ ուժերի կարգավիճակին, միջազգային մարդու իրավունքների չափանիշերին համապատասխանությունը ապահովելու համար: Զեկույցի քննարկումը Վեհաժողովում ծրագրված է 2006 թվականի հունիսի 27-ին անցկացնել` ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի շրջանակներում, երբ Ստրասբուրգում կհավաքվեն Եվրոպայի Խորհրդի 46 անդամ-երկրների խորհրդարանականները:

Իր հերթին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ սենատոր Դիք Մարտին հսակայական աշխատանքներ է տարել շատ բարդ պայմաններում: «Նա լուրջ մեղադրանքներ է ներկայացրել մի շարք եվրոպական երկրների: Ես նշում եմ, որ մի շարք կառավարություններ հերքեցին այդ մեղադրանքները: Սակայն ես գտնում եմ, որ այդ մեղդադրանքները մերժելուց առաջ, կառավարությունները պետք է պարզեն, արդյոք հետաքննություն անցկացվել է, թե` ոչ: Մեր անդամ-պետությունների կառավարությունների համար ես մի շարք առաջարկություններ եմ կնախապատրաստեմ` ուղղված Եվրոպայում մարդու իրավունքների նման ոտնահարման դեմ»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը, հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: