Բելառուսում հուլիսի 3-7-ը կկայանա ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի 15-րդ նստաշրջանը, որի ժամանակ կքննարկվեն Բելառուսի նախագահական եւ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ներկայումս ընթանում է նախապատրաստական աշխատանքը, որին մասնակցում են ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչները: Կայացել է ԵԱՀԿ ներակայացուցիչների հանդիպումը Բելգիայի Դաշնային Խորհրդարանի աշխատակազմի հետ` նիստի նախապատրաստաման վերջնական ասպեկտները քննարկելու համար: Ըստ Բելգիայի խորհրդարանի հետ համաձայնության, նստաշրջանը կանցնի Եվրախորհրդարանի շենքում: Այդ նպատակով ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներն այցելել են Եվրախորհրդարան, որպեսզի նախապատրաստեն այն նիստի անցկացմանը:
Նիստի աշխատանքներին կմասնակցի նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հասթինգսը, որը կհանդիպի ընտրությունների հարցով Եվրախորհրդարանի մոնիթորինգային խմբի եւ Եվրախորհրդարանի փոխխոսնակ Էդվարդ Մակմիլան Սքոթի հետ: 15-նստաշրջանը Բրյուսելում անցնում է այն ժամանակ, երբ ԲԵլգիան նախագահում է ԵԱՀԿ-ում, հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:





