Թուրքական կողմը չի մասնակցի Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրամիություն-Թուրքիա Խորհրդի հանդիպմանը, որը տեղի է ունենալու երկուշաբթի երեկոյան, եթե ընդունվի Կիպրոսի նախաձեռնությունը Անկարայի հետ բանակցությունների սկիզբը արգելափակելու Կիպրոսի որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը: «Մենք չենք մեկնի Լյուքսեմբուրգ, եթե ԵՄ երկրների 24 արտգործնախարարները, որոնք հավաքվել են Լյուքսեմբուրգում, հավանություն տան Կիպրոսի Հանրապետության նախաձեռնությանը»,-ասել է այսօր Էրդողանը լրագրողներին: Անցած ուրբաթ Կիպրոսը, որը ԵՄ անդամ է, արգելափակեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը` պահանջելով նրանից կատարել Մաքսային դաշինքի լրացուցիչ արձանագրության դրույթները, որով նախատեսվում է 2006 թվականի ընթացքում բացել Կիպրոսի Հանրապետության համար ծովային եւ օդային դարպասները, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:





