AM
13 Հունիս 2006 - 10:29 AMT

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը Բաքվից բացի ոչ մեկի համար շահավետ չի լինի

«90-ականների սկզբից ես ասել եմ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը զուտ քաղաքական նախագիծ է, եւ ոչ մի տնտեսական եկամուտներ չի կարող բերել: Սակայն այժմ, երբ դրա կառուցումը ավարտված է եւ այն սկսել է աշխատել, այն դարձել է նաեւ տնտեսական նախագիծ»,- Pan ARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարաել է ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, համաշխարահային մասշտաբի տեսանկյունից այն շահ չի բերի, բայց Ադրբեջանին կբերի:

«Ի միջի այլոց, բոլոր նավթային պետությունները, բացառությամբ Նորվեգիայի, նման են. դու ունես խողովակ եւ դու պետք է համակարգես եկամուտները: Գլխավոր խնդիրն է պահել խողովակի «պահակներին»: Այդպիսի պետությւնները բազմաթիվ ներքին թշնամիներ ունեն: Ինչ վերաբերում է ԲԹՋ ապագային, ապա իրադրությունը կարող է փոխվել, եթե այդ նախագծին միանա Ղազախստանը: Բայց դա ապագայի հարց է»,- ասել է ԶԼՄԿԻ ընօրենը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ