Թուրքիան պետք է բացի ծովային ճանապարներն ու օդանավակայանները Կիպրոսի համար, եթե ցանկանում է մտնել Եվրամիություն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի երկրների գծով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն երբեք չեն ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության բաժանումը: «Այն պետք է լինի կղզու կազմում»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակեն աջակցել Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի ծրագրի իրականացմանը:
«Մենք երբեք չենք ճանաչի Կիպրոս կղզու որեւէ այլ կառավարություն, բացի Կիպրոսի Հանրապետության կառավարությունից: Մենք բաց ենք քննարկումների համար: Մեր քաղաքական գործիչներից ոչ ոք կղզու վրա այլ մարմին չի ճանաչում: ԱՄՆ-ի համար դա անհնարին է: Կիպրոսն ամբողջական պետություն է եւ մենք այնտեղ մեկ դեսպանատուն ունենք»,- ընդգծել է Ֆրիդը, հայտնում է Անատոլիայի ինֆորմացիոն գործակալությունը:





