AM
15 Հունիս 2006 - 10:22 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ նշանակվել է Մեթյու Բրայզան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ամերիկյան կողմը մեզ տեղեկացրել է, որ Սթիվեն Մաննին փոխարինելու է Մեթյու Բրայզան, եւ Վիեննայում հաստատվելուց հետո նա ամբողջությամբ կներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Նա, հավանաբար, այցելություն կկատարի տարածաշրջան` ծանոթանալու հիմնական դերակատարների հետ», – հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: