Հունիսի 22-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով խմբում, Վիեննայի հանդիպման ժամանակ կներկայացվի ԱՄՆ-ից նոր համանախագահ Մեթյու Բրայզան, որն այդ պաշտոնում կփոխարինի Սթիվեն Մաննին:





