AM
20 Հունիս 2006 - 09:28 AMT

ԼՂՀ-ն պետք է անմիջականորեն մասնակցի անհայտ կորածների որոնմանն ու պատանդների ազատ արձակմանը

Երեկ Լեռնային Ղարաբաղի արտոգրծնախարար Գերորգի Պետրոսյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում անհայտ կորածների, պատանդների ու գերիների ազատագրման հարցով Միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) պատվիրակության հետ, որի կազմում էին ՄԱԽ նախագահներ Բերնհարդ Կլազենը (Գերմանիա) եւ Պաատա Զակարեիշվիլին (Վրաստան), համակարգողներ Կարինե Մինասյանը (Հայաստան), Ավազ Հասանովը (Ադրբեջան) եւ Ալբերտ Ոսկանյանը (ԼՂՀ), հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվում էին ՄԱԽ գործնեության բնագավառում ներկա վիճակը եւ հեռանկարային ծրագրերը: Գեորգի Պետրոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղն անընդհատ աջակցում է ՄԱԽ գործնեությանը եւ միշտ բաց է համագործակցության համար, այն ժամանակ, երբ Բաքուն համառորեն հրաժարվում է երկխոսության գնալ ԼՂՀ համապատասխան պետական հանձնախմբի հետ: Այս կապակցությամբ նախարարը հանդես եկավ տվյալ ասպարեզի քաղաքականացման դեմ եւ կոչ արեց ՄԱԽ անդամներին ավելի ակտիվորեն ներկայացնել իրենց դիրքորոշումը տվյալ խնդրի նկատմամբ, որ հակասում է մարդասիրական իրավունքի սկզբունքներին: Միեւնույն ժամանակ, արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ ռազմական գործողությունները անցել են Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ ԼՂՀ-ի ներկայացուցիչները պետք է անմիջականորեն մասնակցեն անհայտ կորածների որոնմանն ու պատանդների ազատ արձակմանը:

ՄԱԽ ներկայացուցիչները համաձայնեցին ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի գնահատականի հետ` Ղարաբաղյան կողմի բացի լինելու եւ աշխատանքային խմբին աջակցելու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Բերնհարդ Կլազենը ափսոսանք է հայտնել այն առումով, որ այսօր Ադրբեջանում նախկին պատանդներին դատում են եւ հետապնդում: Նա նշել է, որ ՄԱԽ-ը կանի ամեն ինչ, որ համոզի Բաքվին հրաժարվել այդպիսի վերբերմունքից: Հանդիպման մասնակցիները հանդես եկան բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության օգտին այս մարդասիրական բնագավառի խնդրի կարգավորման հարցում: