AM
20 Հունիս 2006 - 09:57 AMT

Բաքու. ԱՄՆ-ն չեն կարող հրաշք գործել Ղարաբաղյան հարցում

«Նաիվ կլիներ սպասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական կարգավորման 3-5 կամ 10 տարում, քանի որ տարածաշրջանային, էթնիկ հակամարտությունների կարգավորումը իրենից բարդ գործընթաց է ներկայացնում»,- հայտարարել է Ամերիկա-ադրբեջանական խորհրդի նախագահ Ջեյհուն Մոլազադեն: Նրա խոսքերով, 2006 թվականին ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը հանդիսանում է միջնորդ Ղարաբաղյան հակամրտության խաղաղ կարգավորման հարցում, փորձում են որոշակի առաջխաղացումների հասնել այս խնդրի կարգավորման մեջ: Նա նաեւ հայտարարեց, որ եթե Ղարբաղյան հակամարտությունը կարգավորվի եւ Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի միջեւ տարածաշրջանային համագործակցություն առաջանա, ապա այդ երկրները կկարողանան եվրաատլանտյան տարածություն մտնել: «Սակայն Ղարաբաղյան հակմարտության կարգավորումը միայն Ամերիկայից կախված չէ: ԱՄՆ-ն փորձում են եւ հետագայում եւս կփորձի շարունակել իր ջանքերը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի: Բայց նա չի կարող հրաշքներ գործել Ղարբաղյան հակմարտության կարգավորման հարցում: Այս գործընթացը շարժվում է իրական հարթությունում եւ հիմնաված է իրականության վրա»,- ասել է Ջ. Մոլազադեն, հայտնում է «Թրենդը»: