Եթե մինչ այժմ Ադրբեջանը չի վերսկսում ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, ապա դա այն պատճառով չէ, որ նա վախենում է որեւէ մեկի քննադատությունից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրազդան Մադոյանը: Նրա խոսքերով, մի կողմից, եթե Բաքուն ունենար հաղթանակի նույնիսկ 50 տոկոսանոց համոզվածություն, նրանք չէին նայի ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ ՆԱՏՕ-ին: Մյուս կողմից, եւ ամենայն հավանակությամբ այդ պատճառով է, հավանաբար, պատերազմը խստորեն արգելված է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից, գուցե, կտրուկ պատժամիջոցների սպառնալիքով, մինչեւ երկրի բաժանումն ու Ալիեւին իշխանությունից զրկելը:
«Ռազմական գործողությունների վերականգնումն ավելի հավանական է Վրաստանում. պատվամոլ, «ֆաշիստ» Սահակաշվիլին, որ իրեն մեսիա է համարում, եւ չի կատարել իր տված խոստումներից եւ ոչ մեկը, շուտափույթ կերպով անհրաժեշտ է փոքր, բայց հաղթանակ փոքր, բայց հպարտ թռչնակի, ներեցեք, երկրի համար: Այն, ամենայն հավանականությամբ, կավարտվի նույն կերպ, ինչպես եւ նախորդները. այդ դեպքում, բացառված չէ, որ նա կփորձի տանուլ տվածը ետ բերել Ջավախքի միջոցով, ամենայն հավանականությամբ, նույն արդյունքով: Վրաստանն իր ներկա սահմաններում ավելի քիչ կենսունակ է, քան Ադրբեջանը. վրացիները ոչ թուրքերի նման դաժան են, ոչ էլ մեծաքանակ»,- ընդգծել է Մադոյանը: Հայ քաղաքագետը նկատել է, որ «եթե անջատել արյան շրջանառությունը, թոքերի օդափոխանակությունը եւ այլ օրգանների աշխատանքը արհեստականորեն ապահովող սարքերը, վերջ տալ ներարկումներին, ապա երկիրը կհասնի այն սահմաններին, որոնք կկարողանա կառավարել եւ բանկչության, որը կկարողանա այնտեղ ապրել»: Նա համոզված է, որ Վրաստանն այժմ պահպանում է իր գոյությունը թուրքերին լարելով հայերի դեմ, սվաններին մեգրելների, հայերին թուրքերի, սակայն դա անվերջ չի կարող շարունակվել: «Նա զուրկ է նավթից ու գազից, իսկ դա նշանակում է` այն հետաքրքրիր չէ միջազգային հանրությանը: Նրանց համար միեւնույն է ում տարածքով կանցնի նավթամուղը, նրանց համար կարեւոր է դրա անխափան աշխատանքը»,- ասել է Մադոյանը:





