AM
20 Հունիս 2006 - 11:21 AMT

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների գերին

«Փաստորեն, Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի նախագծի վրա կանգ առած Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը նպաստում է հայ-ադրբեջանական հակամարտության սառեցմանը»; Այդ մասին գրում է թուրք հետազոտող Բուրջու Գյուլտեկինը «Տարածաշրջանային համագործակցությայ հեռանկարները ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան սահմաններում` թուրք-ռուսական համագործակցության զարգացում Հարավային Կովկասում» գրքում: Ըստ հեղինակի, «տնտեսության դիմաց անվտանգության» շահերի գերակայության քաղաքականությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չափազանց սահմանփակում է թուրքական դիվանագիտության հնարավությունները տարածաշրջանում: «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքակնությունը դարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների գերին, այլ կերպ ասած, ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում այն գինն է, որը պետք է վճարել ԲԹՋ նավթամուղի նախագիծն իրականացնելու համար»,-գտնում է նա: Ըստ Գյուլտեկինի, սահմանների բացումը կարող է նպաստել Թուրքիայի իմիջի բարելավմանը հայ հասարկության մեջ, դուրս բերել երկու երկրների հարաբերությունները այսօրվա ճգնաժամային վիճակից: Ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա գրքում ասվում է. «Նախիջեւանը 1920 թավկանին, չնայած Հայաստանի բողոքներին, փոխանցվեց Ադրբեջանին Խորհրդային Միության ղեկավարության կողմից: Կովկասը համալիր հաղորդակցությունների համալիրի կենտրոն է: Վրաստանը, Հայաստանը, Նախիջեւանը, որոնք գտնվում են Կովկաս-Թուրքիա սահմանին, ցանցային հաղորդակցությունների հանգույց են հանդիսանում, գտնվում են Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցքների կենտրոնում: Կովկասը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կամուրջ դառնալու պոտենցիալ ունի` Վրաստանը, Հայաստանը,, Նախիջեւանը եւ Արեւելյան Ադրբեջանը կարող են վերածվել տնտեսապես գրավիչ տարածաշրջանի Ռուսաստանից հարավ ընկած տարածքում (ոստով, Կրասնոդար) մինչեւ Թուրքիայի արեւելքը (արեւելյան Անատոլիա եւ արեւելյան սեւծովյան տարածաշրջանները)»,-ասվում է հետազոտության մեջ:

Թուրք գիտնականը հանդես է գալիս այն բանի դեմ, որ միջազգային տրանսպորտային նախագծերը, որ ծրագրվել են տարածաշրջանում, այսինքն. «Արեւելք-Արեւմուտք»` Կարս-Ախալքալաք եւ «Հյուսիս-Հարավ»` Կազվին-Րեշտ-Աստարա անցնում են շրջանցելով Հայաստանը: «Նպատակահարմար կլիներ վերականգնել ու շահագործել արդեն առկա երկաթուղային հաղորդակցություններ Կարս-Գյումրին ու Սոչի-Սուխում-Երեւան-Ջուլֆա, որ չեն գործում տարածաշրջանի քաղաքական իրադրության պատճառով»: Բուրջու Գյուլտեկին գտնում է, որ նոր երկաթգծերի կառուցումը միայն կբարդացնի իրադրությունը տարածաշրջանում եւ երկար ժամանակով կսառեցնի առկա հակամարտությունները:

Նշենք, որ գիրքը կտրուկ բացասաբար է ընդունվել Ադրբեջանում: